Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ավազակներից մեկը զղջալով եկավ ոմն մեծ և սքանչելի ծերի մոտ, որը վանահայր էր: Վանահայրը պատվիրեց նրան յոթ օր հան­դարտության մեջ մնալ` տեղի հաստատության կարգուկանոնը ճանաչելու համար: Յոթ օր հետո վանահայրը նրան կանչելով հարցրեց, թե արդյոք նրան հաճելի՞ է բնակվել այնտեղ, իսկ նա ուղիղ սրտով կամեցավ մնալ: Ապա հարցրեց նրան հանցանքների մասին, և նա իս­կույն մեծ հոժարությամբ խոստովանեց նրան: Վանահայրը դարձյալ փորձեց նրան` ասելով. «Կամենում եմ քեզ հրապարակավ ցույց տալ եղբայրներին», իսկ նա հոժարությամբ հանձն առավ: Այնժամ հավաք­վեցին բոլոր՝ երկու հարյուր հիսուն եղբայրները, և բերելով այն ան­բիծ դատապարտյալին՝ եղբայրներից ոմանք քարշ էին տալիս նրան, ոմանք` չափավոր հարվածներով նեղում, քանզի քուրձ էին հագցրել նրան և գլխին` մոխիր ցանել, որպեսզի բոլոր նրան տեսնողները զար­հուրեին և արտասուքներով աղաղակեին: Իսկ նա դողալով մեկառ­ մեկ խոստովանում էր իր մեղքերը, որը լսելով՝ բոլորը զարմանում էին, քանզի խիստ ծանր հանցանքներ էր գործել: Այնժամ վանահայրը պատմեց եղբայրներին, թե` «Տեսնում էի ահավոր մեկին, որն իր ձեռ­քին գրված թուղթ և եղեգնյա գրիչ ուներ. բոլոր մեղքերը, որ խիստ ազնվորեն խոստովանում էր ավազակը, նա բոլորը ջնջում էր, քանզի գրված է. «Իմ անօրենությունները կպատմեմ, և Դու կթողնես իմ մեղ­ քերն ու հանցանքները, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» (Սաղմ. ԼԷ 19)»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

11.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․