13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Լեռան ծերերը մի անգամ խնդրանք հղեցին Սկիտե` հայր Մա­կարիոսին և ասացին. «Որպեսզի այսքան եղբայրները նեղություն չքաշեն, աղաչում ենք քեզ` դո՛ւ արի մեզ մոտ, որ նախքան քո` առ Տեր գնալը՝ արժանի լինենք քո տեսությանը»: Ելավ հայր Մակարիոսը և գնաց լեռը` նրանց մոտ: Ողջ բազմությունը հավաքվեց նրա մոտ, և աղաչեց նրան կենաց խոսք ասել: Իսկ նա, երբ տեսավ նրանց և լսեց այս, ասաց. «Լացե՛ք, եղբայրնե՛ր, և թո՛ղ ձեր աչքերից արտասուքնե­րի վտակներ հոսեն՝ նախքան մեր ՝ այս աշխարհից ելնելը և այն երկիր գնալը, ուր մեզ այլևս չեն օգնի ողբ ու արտասուք, այլ կիզող հուրը կպարուրի մեզ»: Եվ սաստիկ ողբաց ողջ բազմությունը, և ամենքն ըն­կան երեսի վրա և ասացին. «Աղոթի՛ր մեզ համար, հա՛յր»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․