Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Մեկ այլ ծեր առանձին էր բնակվում անապատում: Սա, մինչ երիտասարդ էր, եղբայրների ջորիներին էր խնամում: Մի անգամ սա ջորիներով իջավ Երիքով. այնտեղ` իջևանատանը, մի մանուկ կար, և նա, չարի ազդմամբ, ջորիներից ոտնակոխ լինելով` մեռավ: Երբ եղ­բայրն իմացավ, խիստ տրտմեց դրա համար և հեռանալով այնտեղից՝ գնաց Առնիա, որտեղ էլ մենակյաց դարձավ: Նա միշտ ողբում էր ու ասում. «Մանկանը ես իմ ձեռքով սպանեցի և իբրև մարդասպան եմ դատվելու»: Նրան մերձակա քարայրում մի չար առյուծ էր բնակվում: Նա ամեն օր գնում էր առյուծի քարայրը, խփում էր նրան և գրգռում, որ վեր կենա և ուտի իրեն, սակայն առյուծը բնավ չէր վնասում նրան: Երբ եղբայրը տեսավ, որ առյուծը չի մոտենում իրեն, խիստ տրտմեց և գնաց ­նստեց այրի մուտքի մոտ, որ գուցե առյուծը քաղցի և ուտի իրեն: Իսկ առյուծը, երբ քաղցեց, եկավ այնտեղ և տեսնելով եղբորն իր ճանապարհի վրա՝ հեզությամբ և սիրով անցավ նրա վրայով և գնաց որսի: Այնժամ եղբայրը հավատաց, որ Աստված ներեց իր այդ մեղքը: Եվ գալով իր վանքը` լրացրեց իր մնացած օրերը մեծագույն զղջումով և ուսուցանում էր ամենքին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

29.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․