Գրքեր

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը Վեհափառ Հայրապետի ծննդյան առթիվ

Վեհափա՛ռ Տեր,

Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևոր դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ:


Աստծո կամոք տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ձեզ փոխանցվեց Լուսավորչի Աթոռի գահակալությունը: Ձեր եկեղեցասիրությամբ, անձանձիր ծառայասիրությամբ և անսակարկ նվիրումով Դուք եղաք համայն հայության և հոգևորականության հավատքի առաջնորդը: Ձեր հայրախնամ հոգածությունը, ողջախոհությունն ու ապրեցնող խրատները դարձան մղիչ ուժ և խավարացիր լույս՝ հոգևոր առաքելության մեջ առաջ ընթանալու և Քրիստոսի ճշմարտություններով ապրելու համար: «Երբ մարդկային խոհերն ու գործերը ծնունդ են առնում և առաջնորդվում Աստծո հանդեպ հավատքով ու միմյանց հանդեպ սիրով, դա Քրիստոսի մեջ եղող կյանքն է… Երբ 30 արծաթով չեն հարթվում հուդայական կեղծիքի ու մատնության ուղիները, և պիղատոսյան անտարբերություններ չեն իրագործվում, դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է, երբ նեղության, թե լիության մեջ աղոթքը և առ Աստված փառաբանությունն են մարդկանց շուրթերին, …դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է…» (Գարեգին Բ):



Վեհափա՛ռ Տեր,

Աղոթական հոգով հայցում ենք առ Աստված, որ Երկնավոր Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը: Թող Նրա զորակցությունը և առաջնորդությունը առավել բեղումնալից դարձնեն Ձեր գահակալությունը՝ ի փառս Աստծո և ի պայծառություն Հայոց Առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու:

 

 

Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

21.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․