Գրքեր

Նիստերիուսը փախչում է վիշապից

Մեծն Նիստերիուսը, եգիպտական անապատի սուրբ հայրերից մեկը, մի անգամ զբոսնում էր իր բազմաթիվ աշակերտների հետ, երբ հանկարծ մի վիշապ հայտնվեց նրանց առջև: Ամեն մեկը մի կողմ փախավ: Շատ տարիներ անց, երբ Նիստերիուսը մահամերձ պառկած էր անկողնում՝ աշակերտներից մեկը հարցրեց նրան.

- Հա՛յր, մի՞թե դու վախեցար այն օրը, երբ տեսանք այն վիշապին:

- Ո՛չ,- պատասխանեց մահացողը:

- Այդ դեպքում ինչո՞ւ բոլորիս հետ փախար:

- Մտածեցի, որ ավելի լավ է հիմա վիշապից փախչեմ, քան հետո սեփական սնափառությունից:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

02.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․