Գրքեր

«Նյութական և հոգևոր ունեցվածքը, որ ունենք՝ մեր սեփականությունը չէ»

Յուրաքանչյուր քրիստոնյա վայելում է Աստծո կողմից իրեն շնորհված պարգևներն ու կարողությունները: Յուրաքանչյուր անձ՝ որպես Աստծո մշակ և տնտես, Աստծո տվածը պետք է Աստծուն վերադարձնի, այսինքն՝ Պետրոս առաքյալի խոսքով. «Յուրաքանչյուրը՝ որպես Աստծո բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին: Խոսելո՞ւ շնորհ ունի. թող մատակարարի Աստծո պատգամները: Ծառայելո՞ւ շնորհ ունի. թող ծառայի, ինչքան Աստված կարողություն է տալիս, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Պետր. 4:10-11):

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, շարունակում է աջակցել այն ընտանիքներին, որտեղ մեծանում են Դաունի համախտանիշ ունեցող երեխաներ: Մարտի 29-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Լևոնյան Վարինկային (41տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր սոցծրագրերի մշտական աջակից, ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Արարատի մարզի ք. Մասիսի 2-րդ թաղ. 22/1 շ. 22 բն. հասցեում: Լևոնյան ընտանիքի երեք զավակներից Սաթենիկը (6տ.) Դաունի համախտանիշ ունի: Արև Սաթենիկը սիրում է նկարել, նա զարգացման կենտրոն, մանկապարտեզ է հաճախել և պատրաստվում է դպրոց գնալ: Ընտանիքի մայրը՝ Վարինկան, նշեց, որ Սաթենիկը վահանաձև գեղձի և տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Վարինկան իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին և «Արև-երեխաներ» ՀԿ-ին՝ իր ընտանիքի հանդեպ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

«Նյութական և հոգևոր ունեցվածքը, որ ունենք՝ մեր սեփականությունը չէ, այլ` Տիրոջ կողմից մեզ վստահված կարողությունն է, որ պարտավոր ենք մեր մերձավորի հետ կիսել, եթե կամենում ենք Տիրոջ գովեստին ու հավիտենական հարստությանն արժանանալ: Նայելով մեր շուրջը՝ կտեսնենք, թե որքան կարիքավորներ կան, որոնց հոգսը կարող ենք թեթևացնել՝ թե՛ հոգևոր և թե՛ նյութական առումով: Անհրաժեշտ է շտապել իմաստությամբ կառավարելու համար մեզ տրված ունեցվածքը, շտապել բարին գործելու և դրանից երբեք չհոգնելու, քանի որ այդ կերպ մեր հարստությունն ենք դիզում երկնքում, քանի որ չգիտենք, թե որն է լինելու մեր վերջին օրն այս աշխարհում»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

29.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․