Գրքեր

Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին

Հայր Եսայիասն ասաց. «Մեծ և պատվական գործ է հպարտության դեմ հաղթանակ տանելը և դեպի աստվածգիտություն դառնալը, որովհետև ովքեր ընկնում են ամբարտավանության չար ախտի ձեռքը, օտարանում են հեզությունից, նրանց սիրտը խստանում է սրբերի հանդեպ և ընկնում են բոլոր չարիքների մոր գիրկը, որ ամբարտավանությունն է: Սակայն դո՛ւ, ծառա՛ Քրիստոսի, ծածո՛ւկ պահիր քո սրտում քո գործերն ու ջանքերը, որպեսզի մարդահաճությամբ չկորցնես քո վարձը, քանզի ով մարդկանց հաճոյանալու համար է ինչ­որ բան անում, իր վարձը կկորցնի` ըստ Տիրոջ խոսքի (հմմտ. Մատթ. Զ 1): Ով սիրի մարդկանցից եկած փառքը, նա նախանձի մեջ կընկնի, իսկ նախանձոտը չի կարող խոնարհ լինել: Նա, ով չի խոնարհվում, թշնամու բաժին կդառնա, որոնք էլ նրան կգցեն չարիքների խորքը և կսպանեն, սակայն դու փախի՛ր սնափառությունից և արժանի կլինես հասնելու Աստծո փառքին հավիտենական կյանքում»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․