Գրքեր

Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին

Փերմացի հայրերից մեկը պատմեց, թե. «Մի անգամ երեկոյան գնացի հայր Թեոդորոսի մոտ և նրան գտա՝ պատառոտուն վերարկուն հագին, կուրծքը՝ բաց, իսկ կնգուղն էլ առջևի կողմից էր: Այդ պահին ինչ­որ կոմս եկավ նրան տեսնելու և բախեց դուռը: Ծերը ելավ բացելու, և հանդիպելով նրան` միասին նստեցին դռանը, և ծերը խոսում էր նրա հետ: Ես, մի թիկնոց վերցնելով, ծածկեցի նրա ուսերը, իսկ ծերը, վերցնելով այն, նետեց մի կողմ: Եվ երբ կոմսը գնաց, ասացի նրան. «Հա՛յր, ինչո՞ւ այդպես արեցիր. մարդը եկել էր, որպեսզի  օգուտ քաղի, բայց գուցե գայթակղվեց մեզանից»: Ասաց ծերը. «Ի՞նչ ես ասում, հա՛յր, տակավին մարդկա՞նց ենք ծառայում: Մենք մերը կատարենք և անցնենք. ով կամենում է շահել, կշահի, ով կամենում է գայթակղվել, կգայթակղվի: Որ պահին ինչպես որ եմ, այդպես էլ ներկայանում եմ»:  Իսկ  աշակերտին  պատվիրեց  և  ասաց. «Եթե մեկը գա և ինձ տեսնել կամենա, նրան սուտ չասես, այլ` եթե ուտում եմ, ասա՛ ուտում է, և եթե ննջում եմ, ասա՛՝ ննջում է»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․