2 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԺԶ օր

Գրքեր

Օձն ու հոտավետ ծաղիկը

Օձը բաց դաշտ է դուրս գալիս ու ծաղիկների մեջ կանգնելով, գլուխը բարձր պահած՝ իմանում է, թե որ կողմից է գալիս քամին և դրա դիմաց կանգնելով՝ ծաղիկների բույրով զմայլվում ու պարարտանում է: Եվ դաշտում մի ծաղիկ էլ կա, որի հոտը, երբ դիպչում է օձի զգայարաններին, նրա գլխին մի լուսատու մարգարիտ է առաջանում, և դրանից հետո օձը գիշերով գնալիս, լուսավորվում է նրա ճամփան:

Առակի մեկնությունը. այս առակով մեկնաբանվում է, որ կանաչ դաշտը Եկեղեցին է, իսկ ծաղիկները՝ պատվիրանները, լուսատու մարգարիտը՝ Քրիստոսի շնորհի Ավետարանն է՝ Սուրբ Հոգով տրված: Եթե մեկը գնա Աստծո եկեղեցի ու հավատով լսի Աստծո խոսքը, նա Սուրբ Հոգու անուշահոտությամբ կզմայլվի ու կզորանա, իսկ Ավետարանը, սրտի մտքով ընդունելով, նրա մեջ լուսատու և անգին մարգարտի կվերածվի, որից կլուսավորվի իր հոգու խավարը, որ ապականվել է մեղքերով ու այս անցողիկ աշխարհի մոլորեցնող գայթակղություններով:

Այսպես է ասում նաև Ավետարանը. «Քեզ կուղարկեմ, որպեսզի բացես նրանց աչքերը, նրանց դարձնես խավարից դեպի լույս և սատանայի իշխանությունից՝ դեպի Աստված» (Գործք 26:18):

13.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․