Գրքեր

«Ողորմությունը հրաշագործ սպեղանի է»

Սեպտեմբերի 13-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Առուստամյան Օվսաննային (22 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Օվսաննան իր մայրիկի՝ Առուստամյան Մայայի (54 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է քաղաք Էջմիածնում Մ. Խորենացի 1/24 հասցեում: Դպրոցն ավարտելուց հետո սուղ պայմանների, նաև կույր մայրիկին խնամելու պատճառով Օվսաննան չի կարողացել ուսումը շարունակել: Նա նշեց, որ ժամանակ առ ժամանակ աշխատում է, բայց մշտական աշխատանք չունի, որպեսզի կարողանա հոգալ իր ընտանիքի կարիքները: Օվսաննան անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորից և աջակից անձից՝ իր ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:

«Սուրբ Գրքի ուսուցման համաձայն՝ Տերը կամենում է. «Քո ունեցվածքից ողորմություններ կանես. ողորմություն անելիս թող քո աչքը ագահ չլինի. երեսդ չդարձնես բոլոր աղքատներից, և Տեր Աստվածն էլ ի՛ր երեսը չի դարձնի քեզանից։ Ինչքան շատ ունենաս, ըստ այդ շատության կանես քո ողորմությունները, եթե քիչ ունենաս՝ ըստ քչի։ Չհապաղես ողորմություններ անել, քանի որ դրանով բարիքներ կգանձես քո կյանքի օրերին։ Արդարև, ողորմությունները փրկում են մահվանից և թույլ չեն տալիս մտնել խավարի մեջ» (Տոբիթ 4:7-11): Ողորմությունն այն հրաշագործ սպեղանին է, որ Գորովալից Հայրը դնում է բազմաթիվ մեղքերից և կրքերից տառապած ու վիրավոր մարդու հոգու վերքերին: Եվ բազում անգամներ մարդն ինքն էլ չի հասկանում, որ ի սրտե գործած իր բարեգործությունների միջոցով ողորմած Աստված հենց իրեն է բժշկում՝ այդ ճանապարհով տանելով դեպի հավիտենական փրկության»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

13.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․