Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Խրճիթներից մեկում մի ծեր կար, որին խորհուրդներն ասացին. «Գնա՛, կի՛ն առ քեզ համար»: Եվ նա կավ վերցրեց, դրանից սարքեց կին և խրճիթում դնելով՝ խոսում էր ինքն իր հետ և ասում. «Ահա՛ քո կինը. հիմա պետք է շատ աշխատես, որ կնոջդ կերակրես»: Եվ գոր­ծում ու շատ էր աշխատում: Մի տարի անց դարձյալ կավ հունցեց և դուստր սարքեց իր համար ու իր խորհուրդներին ասաց. «Ահա՛ քո կինը ծնեց, այժմ առավել ժրաջան պետք է աշխատես, որպեսզի կարողանաս քո դստերը կերակրել և հագցնել»: Եվ այդպես անելով` տքնությունից հալումաշ արեց մարմինը և իր մտքում ասաց. «Այլևս չեմ կարող տանել այս տքնությունը»: Եվ իր խորհուրդներին ասաց. «Իսկ եթե չես կարող տանել, կին էլ մի՛ փնտրիր»: Եվ Աստված, տես­նելով նրա այս տքնությունը, վերացրեց նրանից այդ խորհուրդները, և նա հանդարտվեց` գոհանալով Աստծուց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

01.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․