Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Հայր Մատոյեն ասաց, թե իր մոտ եկավ մի եղբայր և հարցրեց, թե՝ եղբորը դատելն է ավելի չա՞ր, թե՞ պոռնկությունը: Ինքը նրան պատասխանեց. «Խիստ ծանր է այդ ասածդ, եղբա՛յր»: Եղբայրն ասաց. «Հապա ինչպե՞ս է, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Ընկերոջը դատելը չար բան է, բայց հեշտ է բուժումը, քանզի նա, ով դատել է, կընկնի դատ­ված ընկերոջ ոտքերը և կասի. «Թողությո՛ւն տուր ինձ», և նույն պա­հին էլ կսրբվի, իսկ պոռնկությունը բնական մահ է և դժվար քավելի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

16.05.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․