Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Մի մենակյաց շուրջ երեք տարի շնության մեջ էր. թեև վանահայրը հոգետես էր, սակայն չէր կարողանում իմանալ այդ: Եվ մի օր հայրն իմացավ նրա չար գործը, կանչեց նրան իր մոտ և ասաց. «Ասա՛ ինձ` ո՞ւր էիր այս գիշեր և ինչո՞ւ բարկացրիր Աստծուն»: Եվ եղբայրն, ընկնելով նրա ոտքերը, ասաց. «Մեղանչեցի Աստծո առաջ: Արդեն երեք տարի է, ինչ աղտեղի գործերի մեջ եմ»: Հայրն ասաց. «Եվ ի՞նչ էիր անում, որ Աստված ինձնից ծածկում էր այն չարիքները, որոնց մեջ էիր»: Եվ նա ասաց. «Իմ սովորությունն էր, որ ամեն գիշեր գնայի աղտեղության գործին, ութ կանոն սաղմոս և ապաշխարության շարական ասեի լալով` թե՛ գնալիս և թե՛ ետ դառնալիս, սակայն այս գիշեր ծուլացրեց ինձ չար դևն ու անհույս թողեց: Շշնջաց,    թե անօգուտ են իմ աղոթքները, և ես բոլորովին ո՛չ Աստծուն հիշեցի, ո՛չ էլ սաղմոսեցի»: Եվ հայրն ասաց. «Օրհնյալ է Աստծո քաղցրությունն ու ողորմությունը, որ չի կամենում մարդու կորուստը: Եվ արդ, քանի որ Աստված չի հիշում քո երեք տարվա աղտեղի գործերը, ես նույնպես ներում եմ քեզ Աստծո ողորմությամբ»: Եվ նա դարձավ դեպի Աստված և հասավ կատարելության` ապաշխարությամբ և բարեգործությամբ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․