Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Մեկ այլ եղբայր պոռնկության դևի հետ պատերազմում էր և գիշերով վեր կացավ գնաց սուրբ ծերի մոտ և ասաց նրան այդ մա­սին: Ծերը մխիթարեց նրան և դարձրեց իր խուցը` ասելով. «Տեղի մի՛ տուր, այլ իսկույն հանդիմանի՛ր դևին, և եթե նեղվես, ե՛կ ինձ մոտ և մի՛ ամաչիր, որովհետև եթե հայտնես, չարն ամոթով կմնա, իսկ եթե թաքցնես, դևերին կուրախացնես»: Եվ դադարեց եղբոր պատերազմը ծերի աղոթքներով:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․