Գրքեր

«Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»

 «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցե՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ոչ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում» (Մատթ. 6:19-20): Քրիստոս հորդորում է չանհանգստանալ երկրային գանձեր կուտակելու համար, քանի որ դրանք կարող են այսօր լինել, իսկ վաղը՝ ոչ, այլ առավել ջանք գործադրել այն  գանձերի համար, որ անկորնչելի են և անփոփոխելի: Այնուհետև Տերն ասում է՝ ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն (Մատթ. 6:21):  Բնականաբար, սիրտը զբաղված է նրանով, ինչը թանկ է նրա համար և ինչին այն կառչած է: Քրիստոնյայի երկրային կյանքի նպատակը Երկնային Արքայության արժանանալն է, ուստի նա հոգ է տանում միայն այն մասին, ինչն ուղղված է դեպի այդ նպատակը, այսինքն՝ սեր Աստծու և մերձավորի հանդեպ, զղջում, պահք աղոթք, այս բոլորն այն գանձերն են, որ անհրաժեշտ են Երկնային Արքայություն մուտք գործելու համար:  

Ապրիլի 6-ին  Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Ստեփանյան Համլետին (47 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Մարգարյանի նախաձեռնությամբ՝ տրամադրել էր համայնքի անդամ Ալին Զաֆիրյանը՝ ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ Արա Զաֆիրյանի: Համլետն իր կնոջ և ծնողների հետ բնակվում է Կոտայքի մարզի գ. Գառնի, 1 թաղ. 4-րդ փ., 30 տ հասցեում: Համլետի որդին՝ Լևոն Ստեփանյանը՝ որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և զոհվել սեպտեմբերի 30-ին, Ջաբրայիլի շրջանում: Զոհված հերոսի ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

06.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․