Գրքեր

Ուրիշի համար փոս մի՛ փորիր

Մի օր հովիվը մի մարդու վիրավորեց, իսկ նա սրտում չարություն պահեց և որոշեց վրեժխնդիր լինել: Նա գիտեր, որ հովիվը հեռու մի տեղ է կենդանիներին արածեցնում, որտեղ համարյա ոչ ոք չի լինում, և որոշեց առիթից օգտվել ու մի խորը փոս փորել, որպեսզի հովիվը դրա մեջ ընկնի: Ուշ գիշեր էր, երբ սկսեց փորել: Փորում էր ու պատկերացնում, թե իրեն վիրավորողն ինչպես է դրա մեջ ընկնելու և հնարավոր է մարմնի անդամներից մեկը կոտրի կամ մեռնի դրա մեջ՝ դուրս գալու հնարավորություն չունենալով: Կամ գոնե նրա կովերից կամ ոչխարներից ու այծերից մեկը կընկնի դրա մեջ: Այնքան երկար ու համառորեն փորեց՝ վրեժի մասին երազելով, որ չնկատեց, թե փոսն ինչպես է ավելի ու ավելի խորը դառնում: Բայց ահա երևացին արևի առաջին շողերը, և նա սթափվեց մտքերից: Եվ որքան մեծ էր զարմանքը, երբ տեսավ, որ այդ ընթացքում այնքան խորը փոս է փորել, որ արդեն ինքը չի կարող դուրս գալ այդտեղից:

Ուստի, նախքան որևէ մեկի համար մտովի փոս փորելը, հիշի՛ր՝ այն փորելու համար, նախ ինքդ ստիպված կլինես դրանում հայտնվել, քանի որ առաջինը նա է փոսում հայտնվում, ով այն փորում է: Եվ նախքան որևէ մեկի վրա ցեխ շպրտելը, ստիպված պիտի լինես ձեռքերդ ցեխոտել:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

22.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․