Գրքեր

Որոշումը...

Մի գնորդ շրջում է արևելյան մի մեծ շուկայում և ոսկերչի մոտ գեղեցիկ զարդեր նկատում և սակարկում դրանք գնելու համար: Ոսկերիչն ի վերջո համաձայնվում է ցածր գնով վաճառել զարդերը:  Սակայն այդ պահին նրանց է մոտենում մի արծաթագործ և ասում գնորդին.

-Բարեկա´մ, ինչքան ժամանակ է քեզ չեմ տեսել, այնքան ուրախ եմ, որ կրկին հանդիպեցինք, որովհետև նորից օգնության կարիք ունեմ. չգիտեմ, թե ինչպես իմ բեռը միայնակ տուն հասցնեմ:

Գնորդն ասում է ոսկերչին.

-Գնամ, իմ բարեկամին օգնեմ, այնուհետև վերադառնամ, ու այս զարդերը գնեմ:

Արծաթագործն ինքնագոհ նստում է իր ավանակի վրա` խրատներ ու խորհուրդներ տալով այս մարդուն անվարձահատույց օգնության վերաբերյալ,  իսկ վերջինս արծաթագործի մեծ պարկը գցում է իր ուսին և դուրս են գալիս շուկայից:

Երբ գնորդը վերադառնում է ոսկերչի մոտ ու հարցնում, թե ուր են զարդերը, սա պատասխանում է, որ քո գնալուց հետո մի օտարական հայտնվեց ու ամբողջը թանկ գնով գնեց:

 

Երբ երկնային նախախնամությունը հնարավորության դուռ է բացում անհատի համար, երբեք պետք չէ կորցնել այն: Իմաստություն է անհրաժեշտ տարբերել առաջնայինը երկրորդականից, և ամեն անթարթ յուրովի է` զատված մնացյալ ակնթարթներից: Ավետարանն ասում է. “Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման”  (Մատթ. 10.16):

 

Հովհաննես Մանուկյան

04.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․