Գրքեր

Ոսկե բահը

Գանձեր որոնողը մի հինավուրց գրքում կարդաց, որ մի տեղ, հողում անթիվ գանձեր կան թաղված և որոշեց գտնել դրանք: Նա երկար ժամանակ փնտրտուքների մեջ էր: Մի անգամ, երբ փորում էր, նկատեց, որ երկնքից դեպի իրեն մի ոսկե բահ է իջնում: Մարդն ուրախությամբ վերցրեց բահն ու երջանկությունից իրեն կորցրած՝ տուն գնաց: Նա դադարեց մտածել պահված գանձերի մասին՝ երկնքից ստացած բահն իր համար արժանի ձեռքբերում համարելով: Եվ երկնքից ձայն լսեց. «Այդ բահի օգնությամբ պետք է անթիվ գանձեր գտնեիր: Իսկ դու՝ թշվառական, անհամար գանձերն այդ ոսկե բահով փոխարինեցիր: Այդ պատճառով էլ այն ետ կվերցվի քեզնից»:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

15.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․