1 Ապրիլ, ԴՇ, Մեծ Պահքի ԼԸ օր

Գրքեր

«Ով բաշխի առատորեն՝ օրհնված կլինի»

Հունվարի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Մովսեսյան Մարիամին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Մարիամն իր ամուսնու և անչափահաս տղայի (6 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Էջմիածին ք. Հոկտեմբեր 5 հասցեում: Մարիամի ամուսինը երրորդ խմբի հաշմանդամ է, աչքի չորս վիրահատություն է տարել, բայց տեսողությունը չի վերականգնվել: Մարիամը ևս առողջական խնդիր ունի. սրտի երկու վիրահատություն է տարել, երրորդ վիրահատության կարիք ունի, բայց ֆինանսական խնդրի պատճառով չի կարողանում վիրահատվել: «Ինձ և ամուսնուս հատկացվող թոշակների գումարներով չենք կարողանում հոգալ մեր կարիքները և լուծել ֆինանսական խնդիրները»,- ասաց Մարիամը և իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:

Նա, ով կառչած է երկրայինից և չի խորհում երկնայինի ու հավիտենականի մասին, մահից հետո, ինչպես եկեղեցու հայրերն են ասում, երկրայինից բացի կզրկվի նաև երկնայինից: Իսկ նա, ով փրկության հույս ունի և բարիք է գործում, ապա կստանա այն, ինչը հուսացել է: Ծառը, որ դեռ պտուղ չի տվել և կանաչ տերևներով է պատված, ապագայում պտուղ է խոստանում: Արդարները ևս չեն դադարում հավատքի և առաքինության մեջ աճել, մինչև որ հասնեն ցանկալի պտղին: Ով բարիք է գործում, նա ծառայում է Աստծուն և մարդկանց, այդպիսի մեկը Աստծուց և մարդկանցից էլ բարիք կստանա: Իսկ չարիք գործողը Աստծո և մերձավորի դեմ է չարիք գործում, և ինքն է ընկնում այն փոսը, որ փորել է ուրիշի համար: «Ով բաշխի առատորեն՝ օրհնված կլինի: Ով բարիք է անում, նա բարության շնորհ կգտնի, իսկ ով չարիք է նյութում, չարիք կհասնի նրան»,- ասում է առակագիրը (Առակ. 11:26, 28):

 

Կարինե Սուգիկյան

22.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․