Գրքեր

Ով է քեզ ընկերակցում

Մի մեծահարուստ, հպարտ երիտասարդ մի շինականի հարցնում է.

- Ասում են, թե շատ հրեշտակներ ուղեկցում և նույնիսկ ընկերություն են անում քեզ հետ, սակայն նայում եմ և տեսնում, որ չնչին ունեցվածք ունես, ո՛չ գեղեցիկ ես, ո՛չ պաշտոն ունես և ո՛չ էլ երիտասարդ ես, այլ տկար մի ծերունի ես: Իսկ ես այդքան շատ ունեցվածք ունեմ, պաշտոնյա եմ, երիտասարդ և գեղեցիկ եմ, սակայն չար ոգիներն են շարունակ ինձ հետապնդում:

Խնդությամբ լեցուն շինականը պատասխանում է.

- Կարևորն այն չէ, թե ինչ ունես, այլ այն, թե ինչ կա քո սրտում: Եթե սիրտդ լեցուն է հպարտությամբ, դրա ընկերները` դևերն են քեզ ուղեկցում, իսկ եթե սիրտդ լեցուն է` սիրով և խոնարհությամբ, հրեշտակներն են քեզ շրջապատում և ուղեկցում:

 

Հովհաննես Մանուկյան

01.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․