Գրքեր

Պաղպաղակը

Տասնամյա մի տղա սրճարան մտավ և նստեց սեղաններից մեկի մոտ: Երբ մատուցողուհին մոտեցավ՝ հարցրեց.

- Ընկույզով շոկոլադե պաղպաղակն ի՞նչ արժե:

- Հիսուն ցենտ,- պատասխանեց կինը:

Տղան գրպանից հանեց մանրադրամն ու սկսեց հաշվել:

- Իսկ հասարակ պաղպաղակն ի՞նչ արժե,- կրկին հարցրեց նա:

Այդ ընթացքում որոշ հաճախորդներ մատուցողուհուն էին սպասում իրենց սեղանների մոտ, ուստի վերջինս դժգոհությամբ կարճ պատասխանեց.

- Քսանհինգ ցենտ:

Տղան կրկին հաշվեց մանրադրամը:

- Հասարակ պաղպաղակ կվերցնեմ,- որոշեց նա:

Մատուցողուհին պաղպաղակը բերեց, հաշիվը նետեց սեղանին ու հեռացավ: Երեխան կերավ իր պաղպաղակը, դրամարկղում վճարեց հաշիվն ու հեռացավ:

Մատուցողուհին վերադարձավ սեղանը սրբելու և ցնցված կանգ առավ, երբ պաղպաղակի դատարկ ամանի կողքին խնամքով դարսված քսանհինգ ցենտ տեսավ՝ իր թեյավճարը:

Զերծ մնացեք մարդկանց մասին ենթադրություններ անելուց և մի դատեք նրանց, քանի որ չգիտեք նրանց արարքների իրական դրդապատճառները:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

02.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․