Գրքեր

Պահապան հրեշտակը

Հայրս զոհվեց Մեծ Հայրենականի ժամանակ: Ես շատ էի տառապում այն չքավորությունից, որում հայտնվել էինք, և որոշեցի գրպանահատ դառնալ: Մի անգամ տրամվայում մի շշմածի նշանի տակ առա ու արդեն հանելու էի նրա դրամապանակը, եթե այն քահանան չլիներ: Նա նստել ու հայացքն ինձնից չէր հեռացնում: Ես սպասում էի մինչ նա կշրջվեր, բայց նա շարունակում էր ուշադիր ինձ նայել: Ի վերջո բռնեց ձեռքս ու միասին իջանք կանգառում: Երբ մենակ մնացինք, նա մի թղթադրամ դրեց ափիս մեջ, խաչակնքեց ինձ՝ ասելով.

- Թող պահապան հրեշտակդ չլքի քեզ:

- Պահապան հրեշտակս ո՞րն է,- բղավեցի ես, ձեռքս ետ քաշեցի, որքան ուժ ունեի ոտքով հարվածեցի նրա կոճին ու փախա: Տուն հասնելուն պես զգացի, որ հիվանդ եմ: Երեք օր անգիտակից վիճակում սաստիկ ջերմում էի: Այդ ողջ ժամանակ ճերմակ հագուստով մի տղա էր ինձ մոտ մնում: Նա իր սառը ձեռքը ճակատիս էր դնում և վիճակս թեթևանում էր: Նրան խնդրեցի չհեռանալ ինձնից:

- Ինչպե՞ս կհեռանամ, ես քո պահապան հրեշտակն եմ: Ես կողքիդ կլինեմ նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշները կլքեն քեզ: Բայց եթե պաշտպանեմ քեզ, ապա դու էլ պետք է օգնես ինձ: Երբ ապաքինվես, գնա ու ներողություն խնդրիր այն քահանայից…

Առողջանալուն պես սկսեցի կրկին դպրոց հաճախել, և գնացի այն վայրը, որտեղ «բաժանվեցինք» ու սկսեցի հարցուփորձ անել մարդկանց: Երկար որոնումներից հետո ի վերջո գտա այն քահանային: Նա ինձ միանգամից ճանաչեց:

- Պահապան հրեշտակս ուղարկեց ինձ Ձեզնից ներողություն խնդրելու…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

04.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․