Գրքեր

Պատվիրանները պահելու մասին

Հայրերից ոմանք ասում էին, թե մինչ վախճանվելու վրա էր մենաստանի երեց հայր Իսահակը, նրա շուրջը հավաքված ծերերը լալիս էին և ասում. «Քեզանից հետո ի՞նչ անենք, հա՛յր»: Եվ նա նրանց ասաց. «Տեսե՛ք, թե ինչպես ընթացա ձեր առջևից: Եթե դուք ևս կամենում եք ընթանալ և պահել ձեր հայրերի պատվիրանները, ապա Աստված կառաքի իր շնորհները և կպահպանի այս տեղը, իսկ եթե չպահեք` այս տեղում չեք մնա: Երբ մեր հայրերը հասան վախճանի օրվան, մենք տրտմում և լաց էինք լինում, սակայն, նրանց պատվիրանները պահելով, հաստատուն մնացինք` որպես թե նրանք մեզ հետ էին: Ահա այդպես արեք նաև դո՛ւք, և կապրեք»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

17.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․