Գրքեր

Պայմանը

Սատանան գալիս է պարտքեր ունեցող մի արհեստավորի մոտ և առաջարկում.

- Ես քեզ հնարավորություն եմ տալիս, այսինքն` ցույց կտամ այն լեռը, որտեղ անսահաման ոսկի ու արծաթ է թաքցված, բայց մի պայման ունեմ` մահվանդ մահճում հոգիդ ինձ պիտի հանձնես:

Արհեստավորը մտածում է և պատասխանում.

- Առաջին հայացքից լավ առաջարկ է թվում` այս աշխարհում հարստության, մեծ ունեցվածքի մեջ կապրեմ... Բայց քառասուն տարի ապրեցի և այն կարծես մեկ ակնթարթի պես անցավ, ևս քառասուն տարի մեկ ակնթարթի պես կապրեմ ու կանցնի, իսկ այնուհետև հավիտյան քո ձեռքում տանջվե՞մ... Ավելի լավ է` շարունակել թեկուզ նեղությամբ ապրել և վաստակել, բայց հետո Աստծու մոտ հավիտյանս ուրախ ու երջանիկ ապրել:

Սատանան ձգտում է գայթակղել իրավիճակային, ժամանակավոր հնարավորություններով, բայց հավիտենության մեջ մարդու հոգին կործանել: Սթափ լինենք և մնայուն ու հավիտենական հնարավորություններ ձեռք բերենք:

 

Հովհաննես Մանուկյան

04.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․