Գրքեր

Փոխադարձ աղոթք

Հայր Պավելը միշտ աղոթում էր նրանց համար, ում համար աղոթող չկար, այսինքն՝ որոնք այլևս հարազատներ չունեին աշխարհում և խնդրում էր Տիրոջը հիշել այդ հոգիներին:

Եվ ահա մի օր, երբ նրան բարդ վիրահատություն էին կատարում, հանկարծ ֆիզիկական մահ գրանցվեց: Նա ուշքի եկավ այն աշխարհում և իրեն ծանոթ ու անծանոթ մարդկանց մի մեծ բազմություն նկատեց, որոնք եկել էին նրա համար աղոթելու:

- Այս ովքե՞ր են,- հարցրեց հայր Պավելը:

Նրա ծանոթ հոգևորականներից մեկը պատասխանեց.

- Այն մարդիկ են, որոնց հիշատակի համար աղոթում ես: Այժմ նրանք են եկել քեզ համար խնդրելու…

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

20.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․