Գրքեր

Պոռնկությունից զգուշանալու մասին

Ոմն իմաստասեր մեռնելիս իր որդուն ավանդեց իր ընկերոջը: Այս որդին, նրա տանը մեծանալով, մեղանչեց նրա կնոջ հետ, իսկ նա դուրս արեց նրան իր տանից, իսկ տղան աղաչեց, որ իրեն ապաշխարություն տա և տուն թողնի: Իմաստասերն ասաց. «Երեք տարի մերկ կնստես ջրի մեջ, ևս երեք տարի վարձ կտաս մարդկանց, որ քեզ անարգեն»: Եվ նա արեց այդպես և գնաց Աթենք: Այնտեղ իմաստասերների դռան մոտ նստած էր մեկը, որ բոլորին անարգում էր, ովքեր մտնում էին այնտեղ: Սա անարգեց և այս երիտասարդին, իսկ վերջինս սկսեց ծիծաղել: «Ինչո՞ւ ես ծիծաղում»,– հարցրեց անարգողը: Երիտասարդն ասաց. «Երեք տարի է` վարձ եմ տալիս, որ ինձ անարգեն, իսկ դու առանց վարձի անարգեցիր ինձ, դրա համար էլ ծիծաղում եմ»: Այդ դուռը Աստծո դուռն է, անարգողը` սատանան և ախտերը, իսկ քաղաքը Երկնային Երուսաղեմն է, և դժվար է այնտեղ մտնելը: Հայրերը բազում վշտերով և անարգանքներով մտան այնտեղ. մենք ևս պետք է այդպես վարվենք:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.09.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․