25 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր

Քահանայագործության մասին

Մի աշխարհական մարդ ականատես եղավ մի քահանայի, որ շնություն էր անում,  սակայն, երբ հաջորդ օրը  քահանան  Պատարագ էր մատուցում, հույսով, առանց երկմտելու գնաց նրա մոտ և նրա ձեռքից հաղորդվեց: Եվ հաղորդությունից հետո քահանայից  խնդրում է, որ իր բորոտությամբ պատված ճակատին խաչակնքի:  Երբ խաչակնքեց, բորոտությունը կեղևի պես բացվելով՝ ընկավ և ճակատը առողջացավ:

Հիրավի, հիանալի են Աստծո գործերը և դատաստանն էլ՝ լի: Մեղանչել էր (քահանան), սակայն չմնաց առանց քահանայագործության շնորհի. թեպետ  քահանան դատվելու պատճառ  էր ծնել, բայց ուներ զորություն, որպեսզի իմանանք, որ  երբ քահանային ենք մոտենում՝ ոչ թե մարդու, այլ՝ Աստծուն ենք մոտենում, Ով նրանց (քահանաների) ձեռքով  մեզ շնորհներ է պարգևում և սրբում է մեզ:  Նա,  ով նրան (քահանաներին) հավատով է մոտենում, ինչ որ խնդրում է՝ կընդունվի: Եվ որ՝ քահանաների մեղքերը չեն վնասում հավատացյալներին և ոչ էլ քահանայի վարքը որևէ կերպ օգնում է մեր հավատին, քանզի քահանան ըստ էության մարդ է և օժտված տկարությամբ: (Նա) չի կարող օգնել, ինչպես որ դու: Դու նրան հավասար  ես անկարությամբ:

 

Հայելի վարուց

22.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․