Գրքեր

Քարերով լի պարկը

Քարերով լի պարկերով երկու ճամփորդ էին անցնում: Մի ճամփորդի պարկում սուր եզրերով ամուր քարեր էին, իսկ մյուսի պարկում՝ կլորավուն եզրերով: Ճանապարհը երկար էր ու քարերով լի պարկերն անընդհատ տարուբերվում էին:

Առաջին ճամփորդի պարկն արագ պատռվեց, որովհետև քարերն իրար չէին զիջում ամրության ու ծայրերի սրության մեջ, իսկ ահա երկրորդ ճամփորդն իր պարկն անվնաս տեղ հասցրեց, որովհետև կլորավուն քարերն, ուժեղ ցնցումից, միայն շփվում էին միմյանց ու ավելի հղկվում:

Այդպես էլ երիտասարդ ամուսիններն են, ընտանիք կազմելով՝ կամ զիջում են միմյանց ու հղկվում, կամ էլ իրենց սկզբունքներն առաջ տանելով՝ քանդում ընտանիքը: Եվ եթե նույնիսկ կարկատես պարկն ու քարերը կրկին այնտեղ լցնես, ապա հնարավոր է, որ ժամանակի ընթացքում հարմարվեն միմյանց, սակայն պարկն այլևս ամբողջական չի լինի երբեք:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

12.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․