Գրքեր

«Քո կարողության չափով բարին գործիր և բարության լույսը կլուսավորի ու կջերմացնի քո միջավայրը»

Դեկտեմբերի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Աննային (42 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի անդամները: Աննան և իր երկու տղաները բնակվում են Էրեբունու շրջանի Դավիթաշեն 6-րդ փողոցի 68/69 հասցեում: Մեկ ու կես տարի առաջ մահացել է նրա ամուսինը, ծանր ապրումների պատճառով տղաներից մեկի մոտ առողջական խնդիր է առաջ եկել, իսկ մյուսն այժմ ծառայում է Հայոց ազգային բանակում: Մկրտչյան ընտանիքը սոցիալապես ծանր կացության մեջ է, քանի որ Աննան մշտական աշխատանք չունի: Ընտանիքի մայրն իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:

Եկեղեցու հայրերից մեկի ուսուցումներում ընթերցում ենք. «Փրկիչն Իր հետևորդներին հորդորեց՝ ինչքան բարձր լինես, այնքան առավել զգուշացիր, որ քո վատ արարքներով գայթակղության պատճառ չլինես: Իսկ եթե չես հասել բարձրության, հայտնի չես, այլ հակառակը՝ աղքատ և կարիքավոր, քո կարողության չափով բարին գործիր և քո բարության լույսը կլուսավորի և կջերմացնի քեզ շրջապատող մարդկանց, և նրանք կփառավորեն Երկնավոր Հորը քեզ համար: Ավետարանական այրին ընդամենը երկու լումա գցեց եկեղեցու գանձանակը, բայց այդ փոքրիկ բարի գործը հայտնի դարձավ ողջ աշխարհով մեկ և հավիտենապես կփայլի որպես պայծառ մի աստղ աստվածային երկնակամարում, ուր և ամենափոքր կայծն ավելի պայծառ է, քան արեգակի լույսը»:

 

 

Կարինե Սուգիկյան

15.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․