Գրքեր

Քրիստոնեական առաքինություններով հարստանալու ձգտումը

Նոյեմբերի 15-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հերթական անգամ աջակցեց սիրիահայ կարիքավոր ընտանիքի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պայծառ Քիրազյանին (59 տ.) հանձնեց դրամական օգնություն (40 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Վան Աշուղաթոյանը: Տիկին Պայծառը ամուսնու և երեք զավակների հետ չորս տարի է, ինչ Սիրիայից Հայաստան է եկել և վարձակալությամբ է բնավում Կոմիտաս 28/30 հասցեում: «Ամուսինս երկու ամիս առաջ մահացավ սրտամկանի ինֆարկտից: Փոքր տղաս 1-ին խմբի հաշմանդամ է, պետությունն իրեն երկու ամիսը մեկ անվճար դեղորայք է տրամադրում, սակայն քանի որ նա մշտական խնամքի կարիք ունի՝ ես չեմ կարող աշխատել: Այժմ ֆինանսական դժվարությունների առջև ենք կանգնած, քանի որ մյուս զավակներս մշտական աշխատանք չունեն, իսկ նրանց վաստակածը և տղայիս հաշմանդամության գումարը չի բավարարում, որ հոգանք մեր նվազագույն կարիքները: Տան վարձի վճարման հարցում ժամանակ առ ժամանակ մեզ օգնում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ տարվա մեջ մի քանի անգամ մասամբ վճարելով տան վարձը»,- ասաց տիկին Պայծառը՝ շնորհակալություն հայտնելով Տեր Գրիգորին և աջակից անձին:

«Տերը օրհնում և զորացնում է այն միջավայրը, ուր կա քրիստոնեական առաքինություններով հարստանալու ձգտում, աշխատանք և ջանք, ուր աստվածահաճո ընթացք որդեգրած յուրաքանչյուր մի անձ ջանում է իր սրտում մեծագույն երախտագիտությամբ ու երկյուղածությամբ պահպանել և փայփայել Աստծո անգին Պարգևները՝ Սուրբ Հոգու պտուղները. «…սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղ. 5:22-23)»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

15.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․