Գրքեր

Սիրո կամուրջ, որ ձգվեց ԱՄՆ-ից դեպի Հայաստան

Մարդկության լավագույն գյուտերից է կամուրջը, այն միշտ միավորում է: Աստծո կողմից արարված աշխարհում աստվածնմանության ձգտող մարդիկ միավորվում են սիրո և բարեգործության կամուրջներով: Մեծ սիրով կամրջված սիրո կամուրջներն իրենց անցորդներին պարգևում են սեր, ուրախություն և խաղաղություն: Յուրաքանչյուր սիրո կամուրջ իր կառուցողների և անցորդների համար միջոց է հասնելու և անցնելու Քրիստոսով կամրջված այն միակ Կամրջով՝ Ս. Խաչով, որ դեպի Երկինք է առաջնորդում:

Իսկ այս սիրո կամուրջը ձգվեց ԱՄՆ-ից Հայաստան: Այն կամրջվեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Լոս Անջելոսի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյաց Մայր եկեղեցու և Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքների համագործակցության շնորհիվ: Սրբոց Ղևոնդյաց Մայր Եկեղեցու համայնքի անդամ Փառքուհի Աբուլյանը և տիկնանց միության մյուս անդամները, տեղեկանալով ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում իրագործվող սոցիալական ծրագրերի մասին, փորձեցին իրենց մասնակցությունը բերել ծրագրին: Տիկնանց միությունը Հայոց ազգային բանակի մեր զինվորների համար մեծ սիրով պատրաստել էր ձմեռային ձեռագործ գլխարկներ: Նոյեմբերի 30-ին զինվորների համար պատրաստված նրանց նվերներն արդեն Հայաստանում էին՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի միջոցով դրանք փոխանցեց սահմանին ծառայող մեր զինվորներին:

Ի փառս Աստծո՝ կամրջվեց հերթական սիրո կամուրջը, որը սեր և ջերմություն էր փոխանցելու Հայոց սահմանները պաշտպանող մեր քաջարի զինվորներին:

 

 

Կարինե Սուգիկյան

30.11.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․