Գրքեր

Սիրո ծառայության պտուղները

Քրիստոսահիմն եկեղեցին երկրի վրա շարունակողն է այն փրկարար առաքելության, որին կոչվեց ի Քրիստոս: Եկեղեցին իր ծառայական կերպի մեջ ապրում է և գործում՝ սնելով և նպաստելով իր զավակների հոգևոր աճին: Սիրո ծառայության ոգին ուներ մի վանական, ով աղոթում էր Աստծուն՝ խնդրելով. «Տեր իմ Աստված, օգնի՛ր ինձ ոչ թե մխիթարություն փնտրելու, այլ մխիթարելու մեջ,  ոչ թե սեր փնտրելու, այլ սիրելու մեջ, քանի որ տալով է, որ ստանում ենք, ներելով է, որ ներվում ենք և մեռնելով է, որ ծնվում ենք նոր աշխարհում հավիտենական կյանքի համար»:      

Դեկտեմբերի 5-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ստեփանյան Սամսոնին (50 տ.) հանձնեց 100 ԱՄՆ դոլար դրամական օգնություն, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Սամսոնն իր կնոջ՝ Խաչատրյան Նարինեի (37 տ.) և 7-ամյա դստեր հետ բնակվում է Արմավիրի մարզի գյուղ Առատաշենի Մաշտոցի 63 հասցեում: Սամսոնը 2-րդ խմբի հաշմանդամ է, տառապում է հեպատիտ C հիվանդությամբ: «Աշնանը հիվանդությանս սրման պատճառով երկու ամսից ավելի ստացիոնար բուժում ստացա: Ոչ ես եմ աշխատում, ոչ՝ կինս: Կկարողանայի աշխատել, եթե մեր գյուղում թեթև գրաֆիկով աշխատելու հնարավորություն լիներ: Այժմ էլ գազի վարձը չվճարելու պատճառով անջատել են գազը և ընտանիքիս տրամադրած օգնության գումարով վառելափայտ կգնեմ»,- ասաց Սամսոն՝ իր շնորհակալությունը հայտնելով Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին:   

 

Կարինե Սուգիկյան

05.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․