Գրքեր

Սքանչելագործ հայրերի մասին

Մի անգամ հայր Բեսարիոնը պետք է անցներ Նեղոս գետը և աղոթքի կանգնեց, ապա սկսեց քայլել ջրի վրայով: Եվ ես ապշած ընկա նրա առաջ և ասացի.«Ինչպե՞ս էիր զգում քո ոտքերը, երբ գնում էիր ջրերի վրայով»: Եվ ծերն ասաց. «Մինչև կոճերս կարծում էի, թե ջուր է, իսկ ոտքերիցս ներքև՝ հաստատուն երկիր»: Դարձյալ` մինչ գնում էինք ծերերից մեկի մոտ, արևն արդեն մոտ էր մայր մտնելուն, և ծերն աղոթք անելով ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, թող արեգակը կանգնի իր տեղում, մինչև ժամանենք քո ծառայի մոտ»: Եվ այդպես եղավ: Դարձյալ մի անգամ գնացի նրա խուցը, որպեսզի խոսեմ նրա հետ և տեսա, որ աղոթքի էր կանգնած` ձեռքերը դեպի երկինք պարզած, և այդպես մնաց տասնչորս օր ու տասնչորս գիշեր: Եվ դրանից հետո գալով ինձ մոտ` ասաց. «Ե՛կ ինձ հետ»: Եվ երբ գնում էինք, ճանապարհին ծարավեցի ու ասացի նրան. «Հա՛յր, ծարավ եմ»: Եվ ծերը, վերցնելով իր մախաղը, հեռացավ ինձնից մի քարընկեցի չափ, աղոթք արեց և այն բերեց ինձ ջրով լի, և ես խմեցի: Եվ դարձյալ գնացինք, մինչև որ լույսով հասանք հայր Հովհաննեսի մոտ, և ողջունելով միմյանց` աղոթք արեցին և նստեցին խոսելու իրար հետ այն տեսիլքի մասին, որ տեսել էր: Եվ ասաց հայր Բեսարիոն, թե հրաման եկավ Տիրոջից, որ ամենուրեք ավերվեն մեհյանները. և այդպես  եղավ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․