Գրքեր

Սուրբ լեռան վրան ես սովորեցի ուղղափառ ոգին

- Մենք պետք է անսանք Եկեղեցու, նրա եպիսկոպոսների խորհուրդներին, որպեսզի պահպանենք մեր միասնությունը։ Հնազանդվելով Եկեղեցուն՝ հնազանդվում ենք հենց Քրիստոսին։ Քրիստոս ուզում է, որ մենք լինեք մեկ հոտ, մեկ հովիվ (տե՛ս Հովհ․ 10։16)։

Մենք պետք է սրտացավ լինենք Եկեղեցու հանդեպ, ուժգին սիրենք այն։ Չպետք է հանդուրժենք, որպեսզի պախարակեն Եկեղեցու ներկայացուցիչներին։ Ինչպիսի՞ն է ուղղափառ ոգին։ Սուրբ լեռան վրա ես սովորեցի այն՝ խորապես սուրբ, լռին, առանց հակառակության, վիճաբանության ու դատապարտության։

Չհավատանք նրանց, ովքեր պախարակում են հոգևորականներին,- մշտապես այսպիսին էր հայր Պորֆիրիոսի դիրքորոշումը։- Եթե անգամ մեր աչքերով տեսնենք, որ որևէ հոգևորական ինչ-որ դատապարտելի արարք է գործում, չհավատանք դրան, չմտածենք դրա մասին ու չտարածենք այդ լուրը։ Նույնը նաև Եկեղեցու աշխարհական անդամների մասին, յուրաքանչյուր մարդու մասին։ Մենք բոլորս Եկեղեցին ենք։

Երբ դատապարտում են Եկեղեցուն նրա ներկայացուցիչների սխալների համար, որ իբրև թե օգնեն ուղղել դրանք, մեծ սխալ են գործում։ Նման մարդիկ չեն սիրում Եկեղեցին։ Չեն սիրում, իհարկե, և Քրիստոսին։ Մենք Եկեղեցին սիրում ենք այն ժամանակ, երբ մեր աղոթքով պարուրում ենք նրա յուրաքանչյուր անդամին և անում այն, ինչ անում է Քրիստոս՝ ինքնազոհաբերության ենք գնում, արթուն մնում, ամեն ինչ անում Նրա պես, Ով «նախատվելով՝ փոխարենը չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց» (Ա Պետ․ 2։23)։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

05.08.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․