Գրքեր

Տեր Հայկազուն քահանա Մկրտչյան

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 16-ին, Երևան քաղաքում:

1965-1975 թթ. սովորել է Երևանի թիվ 53 միջնակարգ դպրոցում:

1980-1985 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում:

1996-1998 թթ. ազատ ունկնդրի կարգավիճակով ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

1997թ. օգոստոսի 15-ին ձեռամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպ. Կճոյանի ձեռնադրվել է սարկավագ:

1998թ. սեպտեմբերի 20-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տեր Նավասարդ եպ. Կճոյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1996-2000 թթ. ծառայել է Արագածոտնի թեմում՝ որպես ՔԴ կենտրոնի տնօրեն, այնուհետև որպես դիվանապետ:

2000-2002 թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում որպես ՔԴ կենտրոնի տնօրեն:

2002- 2003 թթ. ծառայել է որպես թեմի դիվանապետ:

2004-2006 թթ. որպես տեսուչ պաշտոնավարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:

2004 թ-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:

2000-2015 թթ. ծառայել է Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

2015 - 2023 թթ.ծառայել է  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

15.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․