Գրքեր

Տղամարդը երբեք չի նստի, եթե գեթ մի կին կանգնած է

Ընկերուհուս հետ մետրո նստեցինք: Ուղևորները շատ չէին, բայց նստելու տեղերը զբաղված էին և հիմնականում տղամարդիկ էին նստած, իսկ մի քանի աղջիկ, այդ թվում նաև մենք, կանգնած էինք: Կանգառում առանց ոտքի, հենակներով մի տարեց տղամարդ մտավ վագոն: Մի աղջիկ վեր կացավ՝ իր տեղը նրան զիջելու: Տղամարդը բարձր ձայնով, որպեսզի ողջ վագոնը լսի, ասաց. «Տղամարդը երբեք չի նստի, եթե գեթ մի կին կանգնած է: Այլապես նա տղամարդ չէ: Եվ ես կամաչեմ այն երկրի համար, որի համար կռվել եմ, եթե հիմա ինձ ոչ ոք չլսի»: Եվ լսեցին. համարյա բոլոր տղամարդիկ ոտքի կանգնեցին, որպեսզի կանայք նստեին: Չնայած վագոնում ազատ նստատեղեր կային, այն տղամարդը մինչև իր կանգառը ժպիտով կանգնած մնաց: Իսկ վագոնում շատերի աչքերին արտասուք կար, որովհետև նա իսկական Մարդ էր:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

02.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․