Գրքեր

Տղան ու կոճղը

Այգու խորքում մի ծուռմռտիկ, մամռակալած հին կոճղ կար: Եվ մի փոքրիկ տղա շատ էր սիրում հենց այդ այգում խաղալ: Սակայն աշխարհում ամենից շատ վախենում էր այդ կոճղին մոտենալ, որն իրեն հեքիաթի միջի սարսափելի ավազակ էր թվում:

- Ավազա՜կը, ավազա՜կը,- բղավում էր տղան ու տուն փախչում:

Մի անգամ, երեկոյան, հայրը բռնեց նրա ձեռքը, ահարկու կոճղի մոտ տարավ ու ասաց.

- Ուշադիր ու առանց վախի նայիր: Ավազակը կա՞:

- Այժմ չկա,- պատասխանեց փոքրիկը,- Բայց երբ վախենում եմ՝ ավազակը հայտնվում է, իսկ երբ չեմ վախենում՝ կրկին անհետանում է:

 

«Եվ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն։ Իսկ եթե արդարության համար չարչարվեք էլ, երանի՜ է ձեզ։ Բայց նրանց երկյուղից մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք» (Ա Պետր. 3:11, 12): 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

28.05.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․