Գրքեր

Տոնական ճաշկերույթ

Մի անգամ, եկեղեցական տոներից մեկի ժամանակ, վանական եղբայրները հավաքվեցին միասնական ճաշի համար: Վանականներից մեկը սպասրկող եղբորն ասաց.

- Եփված կերակուր չեմ ուտի, այլ միայն հաց և աղ:

Սպասարկող եղբայրը մեկ ուրիշ եղբոր կանչեց ու բոլորի ներկայությամբ ասաց.

- Այս եղբայրը հրաժարվում է եփված կերակուր ուտել: Մի փոքր աղ բեր նրա համար:

Այդժամ ծեր վանականներից մեկը ոտքի ելավ ու աղ խնդրած եղբորն ասաց.

- Լավ կլիներ հացդ քո խցում միայնակ ուտեիր այսօր, քան ի լուր բոլորի հայտարարեիր այն, ինչ այսքան եղբայրների առջև արեցիր:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

10.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․