Գրքեր

Վախեցած ագռավը

Անվախ ագռավը հանդիպեց վախկոտին ու սկսեց ծաղրել նրան.

- Է՜հ, ընկերուհի՛ս, ամեն ինչից վախենում ես: Մշտապես վարանում ես ու լավագույն կտորները մեզ են բաժին ընկում՝ անվախներիս:

- Զգուշավորությունը դեռ ոչ ոքի չի վնասել,- առարկեց վախեցածը:

- Տե՛ս, որ այդ զգուշավորությանդ պատճառով սովամահ չլինես,- բարձր ծիծաղեց անվախը:

Այդ պահին ծառի ճյուղը ճթթաց ու վախեցած ագռավն իսկույն մի կողմ թռավ: Իսկ անվախը շարունակեց ծիծաղել՝ չնկատելով, թե ինչպես աղվեսը ետից իրեն մոտեցավ: Իր կյանքը փրկելու համար ստիպված եղավ առանց պոչի մնալ ու այդ օրվանից ինքն էլ վախեցած դարձավ…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

29.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․