Գրքեր

Վերարկու (ֆարաջա, սքեմ)

Վերարկուն (ֆարաջա, սքեմ) վերևից ներքև իջնող լայն պատմուճան է, առջևը բաց, թևերը լայն, քղանցքները ընդարձակ, առաջամասը իրար վրա գալով, օձիքի մոտ կոճկվում է: Այս զգեստը հագնում են Հայ եկեղեցու բոլոր հոգևորականները՝ սարկավագից մինչև կաթողիկոս: Այն պարտադիր օգտագործվող զգեստ է բոլոր արարողությունների, բացի Սբ. Պատարագից: Վերարկուն բոլոր եկեղեցականների համար էլ սև գույնի է:

Կուսակրոնների համար վերարկուի աստառն էլ եղել է սև գույնի, իսկ ամուսնացածներինը` տարբեր գույնի` պահպանելով պատշաճը և վայելուչը:

Այսօր վերարկուները գունավոր աստառներով (մանուշակագույն, վարդագույն, կարմիր) օգտագործում են ծայրագույն վարդապետները, կաթողիկոսները: Ամուսնացյալ հոգևորականների վերարկուի աստառը սև գույնի է:

Աստվածապաշտության  ժամանակ (ժամերգություն, Սբ. Պատարագ) ՝ քահանա, վարդապետ, եպիսկոպոս, կաթողիկոս վերարկուի վրայից հագնում են փիլոնը, իսկ սարկավագները, բացի նախատոնակի, կիրակնամտի, տոնական ժամերգություններից ու Սբ. Պատարագից, վերարկուի վրայից սովորական օրերին գցում են ուրարը:

23.02.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․