Գրքեր

Վտանգավոր ընկերություն

Խոտի դեզը լուցկու հետ ընկերացավ:

- Նա հարմար չէ քեզ,- ասում էին բոլորը,- հեռո՛ւ մնա նրանից, այլապես մի դժբախտություն կպատահի:

Բայց նա չէր ցանկանում ոչ ոքի լսել: Ամբողջ օրը հիացած իր ընկերուհուն էր նայում: Եվ նույնիսկ գիշերով էլ ցանկացավ տեսնել նրան: Լուցկին չկարողացավ մերժել ու չըխկացրեց քարին… Մարդիկ առավոտյան եկան, նայում են, իսկ դեզի փոխարեն մի սև շրջան է մնացել ընդամենը: Դե իսկ լուցկուց էլ՝ բացարձակ ոչինչ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

13.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․