Գրքեր

Ընտանեկան խաղաղության բարեխոսները

Երրորդ դարում ապրած, ազգությամբ ասորի եդեսացի քրիստոնյաներ են Գուրիասը, Սամունասը և Աբիբասը: Գուրիասը և Սամունասը քահանաներ էին, ովքեր ստիպվեցին Դիոկղետիանոս կայսեր կողմից հավատքը ուրանալ, բայց նրանք չուրացան քրիստոնեական հավատքը և դաժանաբար չարչարվեցին ու գլխատվեցին: Իսկ Աբիբասը Եդեսիայի Եկեղեցու սարկավագն էր: Լիկիանոս կայսրը հրամայեց նրան բանտարկել, բայց երբ նրան չգտան, բանտարկեցին Աբիբասի ազգականներին: Այդ ժամանակ Աբիբասն ինքը հանձնվեց, մերժեց իր մտերիմների կողմից առաջարկվող փախուստի հնարավորությունը: Չարչարանքների ենթարկելուց հետո նրան այրեցին:

Այս երեք նահատակները` Գուրիասը, Սամունասը և Աբիբասը, համարվում են ընտանեկան անհաշտությունների պարագային ամուսնացյալ կանանց հովանավորներ և պաշտպաններ։ Այսպիսի խնդիրներ ունեցող կանայք կարող են իրենց աղոթքներում դիմել այս սրբերին` խնդրելով նրանց բարեխոսությունն ու օգնականությունը։

 

Վկայաբանությունն այստեղ՝ http://www.surbzoravor.am/post/view/surb-guriasi-ev-samonasi-vkayabanutyuny

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

07.05.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․