Գրքեր

Ընտրությունը քոնն է

- Ինչո՞ւ ես բարկանում ու վիրավորվում: Ավելի լավ չէ՞ հանդարտվել ու ներել,- հարցրեց ուսուցիչը:

- Իսկ ինչո՞ւ պետք է ներեմ նրան, ախր նա…,- ուզում էր արդարանալ աշակերտը:

- Ներիր, որ ընդհատում եմ,- ասաց ուսուցիչը,- թույլ տուր երկու հարց տալ, և այդժամ կպատասխանեմ քո բոլոր «ինչուներին»: Դու քեզ լա՞վ ես զգում, երբ բարկանում ու վիրավորվում ես:

- Իհարկե ոչ,- պատասխանեց աշակերտը:

- Ուրեմն ո՞ւմ ես լավություն անում, երբ բարեմտության, հանդարտության և ներման շնորհիվ քեզ լավ ես զգում:

Աշակերտն ուզում էր ինչ-որ բան պատասխանել, բայց շփոթմունքից այդպես էլ ոչ մի բառ չկարողացավ ասել:

- Հիշիր՝ քեզնից է կախված, թե ինչ կընտրես՝ վիրավորանք կամ ներում, տառապանք կամ երջանկություն: Ընտրությունը քոնն է:

- Բայց ինչպե՞ս չվիրավորվել, ախր դա այնքան դժվար է:

- Կարևորը հասկանալն է, որ ամեն անգամ, երբ կուզենաս որևէ մեկին դատելու կամ վիրավորանքի մտրակով հարվածել, առաջինը, ում վեր բարձրացնելիս կդիպչի մտրակդ՝ դու կլինես:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

13.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․