Գրքեր

Յոթերորդ օրը

Նրանց համար, ովքեր կիրակի օրերը եկեղեցի չեն գնում, քահանան հետևյալ առակը պատմեց. «Հարուստ մի մարդ ճանապարհին մի աղքատի հանդիպեց: Վերջինս պատմեց նրան իր դժբախտությունների մասին: Հարուստը խղճաց և իր մոտ եղած յոթ դրամներից երկուսը նրան տվեց: Աղքատը ևս երկու դրամ ստացավ, երբ պատմեց իր մյուս դժբախտությունների մասին: Երբ հասան աղբյուրի մոտ, որոշեցին ճաշել: Հարուստն իր կերակուրը աղքատի հետ կիսեց, և երբ լսեց նրա կյանքի հաջորդ պատմությունը, ևս երկու դրամ տվեց նրան: Ահա, թե որքան ողորմած էր նա: Իսկ վեց դրամ ստացածը, երախտագիտության փոխարեն, հանկարծ գրպանից դանակ հանեց ու նրա վրա պահելով՝ պահանջեց յոթերորդ դրամն էլ իրեն տալ: Սև ապերախտություն: Ի՞նչի է նա արժանի»,- իր պատմությունն ավարտեց քահանան: «Մահվա՛ն»,- բացականչեցին ունկնդիրները: «Դուք էլ եք նման խիստ պատժի արժանի,- ասաց նա նրանց:- Հենց դուք եք այն ապերախտ աղքատը: Աստված ձեզ վեց օր է տվել և միայն մեկը պահել Իր համար: Իսկ դուք այդ մեկն էլ եք խլել Նրանից»:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

04.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․