Գրքեր

Զոհը

Դառնացած մեծահարուստը գնում է եկեղեցի և հոգևորականին հարցնում.

- Աստված ինձ շնորհ արեց և որդի ունեցա: Սակայն Տիրոջ պարգևած զավակն ինչո՞ւ է վատնում իմ ունեցվածքը, անառակ կյանքով ապրում՝ հսկայական պարտքեր կուտակում և իրեն ու մեզ փորձանքի մատնում:

Հոգևորականը պատասխանում է.

- Հիշո՞ւմ ես՝ ինչքան խնդրեցիր Աստծուց, որպեսզի քեզ զավակ պարգևի և յոթ տարի անց որդի ունեցար: Սակայն նաև հիշո՞ւմ ես, թե ի՞նչ ասացի այն ժամանակ՝ կուռք մի՛ դարձրու երեխային. երբ մեծանա, քեզանից զոհ կպահանջի: Ահա և եկել է զոհաբերության օրը...

Յուրաքանչյուր ներկա հետևանքն է անցյալի և պատճառն ապագայի...

 

Հովհաննես Մանուկյան

07.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․