Գրքեր
Հակոբը ինչո՞ւ ցանկացավ թաղվել Քանանի երկրում:

Քանի որ Աստված այդ երկիրը Աբրահամին, Իսահակին և իրեն էր խոստացել: Ուստի ցանկանում է, որ Աստծո կողմից իրեն խոստացված վայրում թաղվի: Մանավանդ Աբրահամի և Իսահակի գերեզմանները Քեբրոնում գտնվելով, ցանկանում է նրանց մոտ թաղվել, որ իր որդիները լավ ըմբռնեն և հասկանան, որ Եգիպտոսից դուրս գալով, Քանանի երկիրը պիտի գնան, և թե միգուցե Եգիպտոսում մնալով՝ եգիպտացիների չար և անօրեն գործերին հետևեն: Քանի որ Հակոբը գիտեր, որ Աստծո խոստման համաձայն իր սերունդը մի օր Եգիպտոսից դուրս պիտի գա:

Բացի այդ, որովհետև Հիսուս Քրիստոսը՝ մեր Փրկիչը Քանանում ծնվելով, այնտեղ պետք է մարդկային ազգը իր մեղքերից ազատեր և այնտեղ թաղվելով՝ հարություն պիտի առներ, այս պատճառով Քանանում Քեբրոն կոչված վայրում  է ցանկանում թաղվել (այն տեղը, որը Երուսաղեմից 6 ժամվա ճանապարհ է), որպեսզի ինքն էլ Հիսուսի՝ Փրկչի հետ հարություն առնի (Մատթ. 27:52):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․