Գրքեր
Օրհնեցէք Տէր Հայր: Տէր հայր, կրնա՞ք բացատրել քաւարան եւ սանդարամետ բառերուն իմաստները: Կաթոլիկ եկեղեցւոյ պարագային, գիտենք որ քաւարան հասկացողութիւնը այն սենեակն է, ուր ժողովուրդը կու գայ եպիսկոպոսին խօստովանելու: Իսկ մեր՝ Հայ Առաքելական Եկեղեցւոյ պարագային, երբ քահանան կ'ըսէ. «Ի յարկի սրբութեան, եւ ի տեղւոջս փառաբանութեան, հրեշտակաց բնակարանիս եւ մարդկան ՔԱՒԱՐԱՆԻՍ, առաջի աստուածընկալ...»: Այստեղ նշուած քաւարանը, ո՞րն է: Շնորհակալութիւն:

Քավարանը կաթոլիկ դավանաբանության մեջ ներմուծված դոգմա է համաձայն որի անդրշիրիմյան կյանքում բացի դրախտից ու դժոխքից, գոյություն ունի նաև քավարան, որտեղ մահացածների հոգիները մաքրվում են նախքան դրախտ մտնելը: 

Քավարանի մասին դոգման կաթոլիկ եկեղեցին ընդունել է 1545-1564թթ. Տրիդենտի (Տրիենտի) տիեզերաժողովում:

Սանդարամետի, 1. Երկրի խորքը, ստորերկրյա վիհ՝ անդունդ: 2. Սատանա:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար քավարանը անընդունելի է, քանզի «արդարոցն կեանք յաւիտենական, իսկ մեղավորացն տանջանք յաւիտենական» Հավատոյ Հանգանակ Ս. Գ. Տաթևացի:

Քավարանին հակառակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունում է սպասարանի վարդապետությունը, ըստ որի արդար և մեղավոր հոգիները սպասում են ահեղ դատաստանի, արդարները ցնծությամբ և ուրախությամբ սպասում են պսակվելուն, իսկ մեղավորները ահ ու դողով պատժվելու: Սրա նմանությունը մենք տեսնում ենք Հին կտակարանյան այն դրվագում, որտեղ Հովսեփը մեկնել էր փարավոնի երկու ծառաների՝ մատակարարի և մատռվակի երազները և սրանցից մեկը՝ մատակարարը սպասում էր ահով և դողով, որ փարավոնը նրան պիտի մահվան դատապարտեր, իսկ մյուսը՝ մատռվակը ուրախությամբ, քանզի ներում պիտի ստանար:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար եկեղեցին հանդիսանում է հրեշտակների բնակարան, իսկ մարդկանց համար քավարան՝ մեղքերի քավարան: Եկեղեցում է, որ մարդը հաղորդակից և մասնակից է լինում ապաշխարության սուրբ խորհրդին, պատվիրանի համաձայն,  թե «Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի: Եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. Ի 22-23) քահանայի ձեռքով մեղքին քավություն է տրվում:

Ուստի մինչդեռ ժամանակը մեր ձեռքում է շտապենք եկեղեցի և քահանային խոստովանելով քավվենք մեր մեղքերը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․