Գրքեր
Հարց 13 – Եթե չարից բարի է ծնվում, ինչու՞ են ասում, թե հակառակներին հակառակ են նաև պատճառները կամ ինչպե՞ս կարող է չարից բարի դուրս գալ:

Պատասխան – Որ հակառակներին հակառակ են նաև պատճառները, բոլոր իրողությունների համար ճշմարիտ չէ, մանավանդ՝ բնական գործերի համար (ինչպես, օրինակ, կրակի տաքությունը չի կարող ցրտի պատճառ դառնալ). բայց գործողության պատճառը, որ կամավոր է, կարող է ներհակների համար պատճառ դառնալ: Ինչպես՝ նկարիչը կարող է և՛ գեղեցիկ, և՛ տգեղ նկարել:

            Ահա սրբազան առաքյալ Պողոսը ևս վկայում է. ՙՙ«Բրուտն իշխանություն չունի՞ կավի վրա նույն զանգվածից անոթ չլինելու, մեկը՝ պատվական, իսկ մյուսը՝ հասարակ» (Հռովմ. 9:21): Նմանապես չարը բարուն հակառակ չէ, այլ բարու պակասությունն է. դրա համար կարիք չկա, որ չարի սկիզբը լինի, քանզի չարը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ոչինչ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․