22 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Օրհնեցէք տէր հայր: Ա. Կորնթացիս 6-րդ գլխու 3-րդ համարում ընթերցում ենք. «Զգիտէ՞ք որ մենք հրեշտակներին կդատենք. էլ որքա՞ն աւելի երկրաւոր բաները» (Ա. Կր. 6.3): Ի՞նչ են նշանակում այս խօսքերը: Մ՞ենք պիտի դատենք հրեշտակներին: Ո՞նց հասկանալ:

Կորնթոսի քրիստոնեական համայնքը ձևավորվել է Պողոս առաքյալի քարոզչության շնորհիվ, Պողոս առաքյալը ոչ միայն որոշ ժամանակ ապրել է այդ քաղաքում, այլ նաև հետագայում նամակագրական կապ է պահպանել նորաստեղծ համայնքի անդամների հետ: Իր նամակներով Սուրբ առաքյալը հոգևոր խնամք է տանում նորադարձ քրիստոնյաներին, ուսուցանում է, քրիստոնեական հավատքին առընչվող տարբեր հարցեր:

Ս. Պողոս առաքյալը Ա Կորթ. 6-րդ գլխի սկզբում քրիստոնեաներին հորդորում է միմյանց հետ հաշտ լինել և խնդիրների դեպքում չդիմել անհավատներին, հեթանոսներին՝ իրենց դատը տեսնելու համար, այլ դիմել Աստծո եկեղեցուն: «Աստծո Եկեղեցին» քրիստոնյա համայնքն է, որը պետք է ապրի Աստծո պատգամների և պատվիրանների համաձայն: Անդրադառնալով Ձեր հարցին ասենք, որ յուրաքանչյուր քրիստոնեա իր մաքուր անաղարտ և սուրբ հավատքով և ըստ այդմ ապրած կյանքով դատապարտում է չարը, անկախ այն հանգամանքից այդ չարը մարդ է, թե հրեշտակ, «հրեշտակներին իսկ մենք ենք դատելու» խոսքով Առաքյալը շեշտում է քրիստոնեայի վեհությունը զորությունը: Անշուշտ հրեշտակներին չենք դատում և մեր գործը չէ որևէ մեկին դատել, սակայն մեր հավատքով ունեցած առավելությամբ ի զորու ենք չարը բարուց տարբերու, և մեր նմանին հորդորել, ի սրտե օգնել, որ զերծ մնա մեղքից:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․