Գրքեր
Օրհնեա տէր: տէր հայր, գիտենք թէ Հրեաներ թլփատութեան «խորհուրդը» ունէին, որպէս նշան թէ իրենք Աստուծոյ ժողովուրդ են: Իսկ քրիստոնեաներուս մօտ, գիտենք նաեւ թլփատութիւնը փոխարինուեցաւ Ս. Մկրտութեամբ: Հարց; Եթէ հրեանէր կը թլփատուէին, ինչպէ՞ս հապա Յովհաննէս Մկրտիչ ջուրով կը մկրտէր: Արդեօ՞ք Հին Կտակարանին մէջ նշուած է այդ մասին: Ինչպէ՞ս կրնանք հասկնալ այս փոփոխութիւնը, կամ ինչպէ՞ս կրնաք բացատրել:

Այո՛, մեր Տերը Աբրահամի հետ թլփատության ուխտը կապեց և այն նշան էր, որ մարդը Աբրահամի սերնդից է (Ծննդ 17) և Աբրահամի հավատից, սակայն ո՛չ թե նախ թլփատությունը եղավ, ապա հավատքը, այլ թլփատությունը որպես այդ հավատքի նշանը եղավ. «Եվ նա թլփատությունը ստացավ, իբրև նշան, իբրև կնիք այն հավատի արդարության որ ուներ անթլփատության ժամանակ, որպեսզի նա հայր լինի բոլոր հավատացյալների, որ դեռևս անթլփատ են, այլ նրանց ևս արդարություն համարվելու համար» (Հռոմ 4:11):

Հին կտակարանում մկրտության՝ լվացման՝ ջրով մեղքից, աղտեղությունից լվացման մասին հանդիպում ենք Տաճարի կառուցման դրվագում և այլուր, որտեղ Աստված պատվիրում է, որ մաքրման համար ավազաններ լինեն, որ զոհ մատուցողը նախ լվացվի դրա մեջ ի նշան մաքրման, բացի այդ շաբաթ օրով առաքյալների հասկ կորզել և ուտելու դրվագում, հրեաները հանդիմանում են մեր Տիրոջը, որ Նրա աշակերտները անհրաժեշտ լվացումները չեն անում և այլն, այսպիսով մենք տեսնում ենք, որ մկրտությունը, մինչ Հովհաննես և Հովհաննես Մկրտիչինն էլ ներառյալ պատրաստություն էր սրբության մոտենալուց առաջ: Տաճար մտնելուց առաջ, զոհ մատուցելուց առաջ և Հովհաննես Մկրտիչն էլ ասում է. «Ապաշխարեցեք քանզի մոտ է Երկնքի Արքայությունը», այսինքն այդ արքայության լուրը լսելուց ընկալելուց առաջ, իսկ Երկնքի Արքայություն մեր Տերն էր: Հովհաննեսի մկրտությունը նախապատրաստական էր՝ այն նախապատրաստում էր, կոչ էր ապաշխարություն, իսկ մեր՝ Քրիստոնեաներիս մկրտությունը ապաշխարությունից հետո ընկած ընթացքն է:

Յուրաքանչյուրչ մկրտվող նա երախայության ընթացք է անցնում, ուսումով և ապաշխաևությամբ, ապա գալիս մկրտության և դրոշմի, այսպիսով Քրիստոնեաներիս մկրտությամբ մենք մաքրվում ենք մեր մեղքերից, այդ թվում նաև Ադամական՝ սկզբնական մեղքից, սուրբ Մկրտությամբ մենք որդեգրվում ենք մեր Տիրոջը, իսկ Նա Հայրագրվում է մեզ, մեռոնի դրոշմով էլ դրախտում կորցրած շնորհի պատմուճանով ենք զգեստավորվու…:

Ուստի այսպիսով Հովհաննեսի մկրտությունը նախապատրաստություն էր Լույսի ընդունման, անձնական մեղքերի վրա ապաշխարությամբ Աստծո գութը շարժելու, սակայն ոչ երբեկ Ադամական մեղքի առումով, դրա նախօրինակները օրենքում հաստատված մաքրման ավազանները և թակույկներն էին:

Մեր Նոր Ուխտի մկրտությունը Աստծով է, Աստված է հաստատել Իր մկրտությամբ և այն նշանն է Ադամական մեղքից, մինչ այդ գործած մեղքերից ազատվելու և Աստծունը դառնալու, իսկ դրոշմն էլ լրումն է Ս. Մկրտության Խորհրդի, ինչպես Աստված կավից ծեփեց մարդուն ապա շունչ փչեց, այդպես էլ մկրտությունը ծեփելն է, իսկ մեռոնով դրոշմվելը Ս. Հոգու շունչն է, շնորհաշատ շունչը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․